Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կիսվել է իր մեկնաբանությամբ EURO-2024-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունից հետո (1:2):
«Մենք պայքարեցինք մինչև եզրափակիչի վերջը։ Կարծում եմ՝ մենք այսօր բավականաչափ լավ չէինք տիրում գնդակին: Մենք լավ էինք պաշտպանվում, բայց երբ տիրում ես գնդակին, պետք է ազատվես այդ ճնշումից: Բայց մենք չկարողացանք դա անել: Սա նշանակում էր, որ նրանք ավելի շատ վերահսկում էին խաղը:
Այնուամենայնիվ, մենք հավասարեցրինք հաշիվը, և խաղը բացվեց: Ես իսկապես կարծում եմ, որ նրանք մրցաշարի լավագույն թիմն էին»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում BBC-ն: