Գարեթ Սաութգեյթը պատմության առաջին մարզիչն է այս ցուցանիշով

EURO-2024-ի եզրափակիչում Իսպանիան հաղթեց Անգլիային։

Եզրափակիչ հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ իսպանացիների։

Ըստ Opta Sports-ի՝ Գարեթ Սաութգեյթը դարձել է պատմության մեջ առաջին մարզիչը, ով պարտվել է Եվրոպայի առաջնության երկու եզրափակիչներում:

EURO-2020-ի եզրափակիչում անգլիացիները 11 մետրանոցներով պարտվեցին Իտալիային։