EURO-2024. Իսպանիան հաղթեց Անգլիային ու հռչակվեց չեմպիոն

EURO-2024-ն ավարտվեց։ Իսպանիան ու Անգլիան եզրափակչում մրցեցին միմյանց դեմ։

Իսպանիայի հավաքականը մեկ գոլի առավելությամբ հաղթեց Անգլիային (2:1) ու հռչակվեց չեմպիոն։ Առաջին խաղակեսում ընտրանիները չկարողացան գրավել միմյանց դարպասը։

Երկրորդ խաղակեսում Իսպանիան հաշվի մեջ առաջ անցավ։ 47-րդ րոպեին Նիկո Ուիլյամսը հաշվի մեջ առաջ մղեց իսպանացիներին։

73-րդ րոպեին փոխարինման մտած Քոուլ Պալմերը հավասարեցրեց հաշիվը, բայց իսպանացիները կարողացան հաղթական գոլ խփել։

86-րդ րոպեին Միկել Օյարսաբալը Մարկ Կուկուրելյայի փոխանցումից հետո առաջ մղեց իր թիմին ու հաղթանակ բերեց։

Այսպիսով, Իսպանիան չորրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Ավելի շատ ոչ մի ընտրանի չի հաղթել։