Անգլիան առաջին հավաքականն է, որը EURO-ում նման արդյունք գրանցեց

EURO-2024-ի եզրափակիչում Իսպանիան հաղթեց Անգլիային։

Եզրափակիչ հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ իսպանացիների։

Մինչ այսօր ոչ մի թիմ չի պարտվել Եվրոպայի առաջնության երկու անընդմեջ եզրափակիչներում։ Միայն Հարավսլավիան (1960, 1968) երկու անգամ խաղաց եզրափակիչում, բայց այդպես էլ չնվաճեց գավաթը։

Անգլիացիները EURO-2020-ի եզրափակիչում պարտվեցին Իտալիային (1:1, 2:3՝ 11 մետրանոցներ):