COPA AMERICA. Արգենտինան հաղթեց Կոլումբիային ու դարձավ չեմպիոն 🎥

Հուլիսի 15-ին կայացավ COPA AMERICA-ի Արգենտինա – Կոլումբիա եզրափակիչը։ Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում արգենտինացիների հաղթանակով՝ 1:0 հաշվով։

Միակ գոլը խփեց Լաուտարո Մարտինեսը։ Գոլը տոնելիս նա վազեց ավագ Լիոնել Մեսսիի մոտ, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց 66-րդ րոպեին։

Արգենտինան երկրորդ տարին անընդմեջ դարձավ COPA AMERICA-ի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ նրանք 17 անգամ դարձան չեմպիոն։