Քոնոր Մաքգրեգորը մեծ գումար է շահել` խաղադրույք կատարելով Իսպանիայի և Արգենտինայի հաղթանակի վրա

Քոնոր Մաքգրեգորը մեծ գումար է շահել՝ խաղադրույք կատարելով COPA AMERICA-ի և EURO-2024-ի արդյունքների վրա։

Իռլանդացի մարտիկը EURO-2024-ում Իսպանիայի հաղթանակի վրա խաղադրույք է կատարել 83,5 հազար եվրո՝ 12,00 գործակցով, ինչպես նաև 430 հազար եվրո՝ Արգենտինայի հաղթանակի վրա՝ 2,75 գործակցով։

Մաqգրեգորի երկու խաղադրույքներն էլ աշխատեցին։ Ընդհանուր շահումները կազմել են 2,22 մլն եվրո։

EURO-2024-ի եզրափակչում Իսպանիան հաղթեց Անգլիային (2:1), իսկ 2024-ի Կոպա Ամերիկայի եզրափակիչում Արգենտինան ուժեղ գտնվեց Կոլումբիայից (1:0):