Կառլո Անչելոտտին շնորհավորել է Իսպանիայի հավաքականին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ իտալացի Կառլո Անչելոտտին շնորհավորել է Իսպանիայի հավաքականին Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ։

Կիրակի օրը՝ հուլիսի 14-ին, իսպանացիները 2։1 հաշվով հաղթեցին անգլիացիներին ու պատմության մեջ 4-րդ անգամ դարձան մրցաշարի հաղթող։

«Շնորհավորում եմ Իսպանիային։ Արժանի հաղթանակ EURO-ում», – գրել է Անչելոտտին։