Անխել դի Մարիա. «Երազում էի այսպես հեռանալ ազգային թիմից»

Այսօր՝ հուլիսի 15-ին, Արգենտինայի հավաքականը COPA AMERICA-ի եզրափակչում 1:0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ընտրանուն:

Արգենտինայի հավաքականի վինգեր Անխել դի Մարիան մեկնաբանել է իր թիմի հաղթանակը։

«Երազում էի այսպես հեռանալ ազգային հավաքականից, Արգենտինան իմ սերն է և իմ երկիրը։ Շնորհակալություն»,- իր սոցիալական ցանցերում Դի Մարիային մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։