Ալեքսանդր Սյորլոտը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Վիլյառեալի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, 28-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Ռոմա», և այժմ հռոմեական ակումբը պետք է «Վիլյառեալի» հետ համաձայնեցնի տրանսֆերային գումարը։

Հաղորդվում է, որ «Ռոման» շուտով 25 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուսներ կառաջարկի նորվեգացի հարձակվողի տրանսֆերի համար, ում պայմանագրում նախատեսված է 38 միլիոն ազատման կետ։

Սերլոտը նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի երկրորդ լավագույն ռմբարկուն էր՝ 23 գոլով: Ընդհանուր առմամբ, նորվեգացին բոլոր մրցաշարերում «Վիլյառեալի» 41 խաղում դարձել է 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։