Եվրոպայի 2024 թվականի առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը կիսել են վեց խաղացողներ։
Երեքական գոլի հեղինակ են դարձել Հարի Քեյնը (Անգլիա), Դանի Օլմոն (Իսպանիա), Կոդի Գակպոն (Հոլանդիա), Ժորժ Միկաուտաձեն (Վրաստան), Ջամալ Մուսիալան (Գերմանիա) և Իվան Շրանցը (Սլովակիա):
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՈւԵՖԱ-ն որոշել է EURO-2024-ի «Ոսկե խաղակոշիկը» բաժանել վեց խաղացողների, եթե Իսպանիա-Անգլիա եզրափակիչի արդյունքներով (2:1) որևէ մեկը չդառնար միանձնյա առաջատար: