«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին EURO-2024-ի եզրափակչին ընդառաջ խոսել է իսպանացի հարձակվողներ Լամին Յամալի և Նիկո Ուիլյամսի մասին։
«Անգլիան պետք է լավ պաշտպանի եզրերը, քանի որ այս երկու ականավոր երիտասարդ եզրայինները մեծ վտանգ կներկայացնեն։ Ֆրանսիայի դարպասը փայլուն գոլ խփելուց հետո Լամին Յամալը վստահությամբ լցված կլինի։ Նա ինձ մի քիչ հիշեցնում է ինձ EURO-2004-ում, մի պատանի, որն իր կյանքի ժամանակն է ապրում։
Վա՞խ․ Նրա նման երիտասարդ տղաները, Նիկո Ուիլյամսը և Յամալը այնքան մեծ չեն, որ հասկանան, թե ինչ է դա։ Եվրոպայի առաջնության մեծ բեմում նրանք պարզապես խաղում են, վայելում իրենց ժամանակը, և դա սովորաբար ֆուտբոլ խաղալու լավագույն միջոցն է։
Ուիլյամսը, իմ կարծիքով, բացառիկ տղա է։ Նա ինձ հիշեցնում է Կրիշտիանու Ռոնալդուին իր երիտասարդության տարիներին։ Երբեմն նա չափազանց շատ է փորձում գնդակով զբաղվել, բայց սովորաբար ճիշտ որոշումներ է կայացնում: Նա անհավանական ֆուտբոլիստ է։ Անգլիան պետք է շատ զգույշ լինի այս ֆուտբոլիստի հետ»,- Ռունիի խոսքերն է մեջբերում The Times-ը։