Պորտուգալացի հարձակվողը կարող է իտալական ակումբ տեղափոխվել

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Ֆրանսիսկու Կոնսեյսաույով։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ հրապարակման՝ «Յուվենտուսը» նոր եզրային հարձակվող է փնտրում, քանի որ Ֆեդերիկո Կիեզան, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից այս ամառ, Կիեզային փոխարինելու թեկնածուներից մեկը «Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Ֆրանսիսկու Կոնսեյսաուն է։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կոնսեյսաուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի մոտավոր արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 22 մլն եվրո։