«Էվերթոնի» հարձակվողն իր որդուն անվանել է Օլի Ուոթկինսի անունով

«Էվերթոնի» հարձակվող Նիլ Մաուպեյը հայտնել է, որ իր որդուն անվանել է «Ասթոն Վիլայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Օլի Ուոթկինսի պատվին։

Մաուպեյն ու Ուոթկինսը նախկինում միասին խաղացել են «Բրենտֆորդում»: EURO-2024-ի կիսաեզրափակչում Նիդեռլանդների դեմ (2:1) խաղում Ուոթկինսը փոխարինման դուրս եկավ և խփեց անգլիացիների հաղթական գոլը։

«Ես և Օլին միասին էինք խաղում, նա իմ ընկերն է: Ճիշտն ասած, դա հիանալի գոլ էր, իսկական հարձակվողի գոլ: Ես շատ ուրախ եմ նրա համար:

Ես ձեզ համար պատմություն ունեմ։ Ես իմ որդուն անվանել եմ Օլի Ուոթկինսի անունով: Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք «Բրենտֆորդում», ինձ դուր եկավ նրա անունը և ասացի, որ եթե երբևէ որդի ունենամ, նրան Օլի կանվանեմ: Ես հենց այդպես էլ արեցի: Իրականում, ես և նա խոսեցինք անցյալ շաբաթ, և ես ասացի նրան այդ լուրը»,- TalkSport-ին ասել է Մաուպեյը: