«Գրեմիոյի» 20-ամյա հայ դարպասապահը կտեղափոխվի է «Նոա»

«Գրեմիոյի» 20-ամյա դարպասապահ Արթուր Կոնեգլյանը մոտ օրերս բուժզննում կանցնի «Նոայի» կազմում, և ամեն ինչ բարեհաջող լինելու դեպքում կողմերը պայմանագիր կկնքեն:

Այս մասին հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

Ըստ աղբյուրի՝ Կոնեգլյանին շուտով կտեսնենք նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում:

Արթուր Կոնեգլայնն ունի իտալական և հայկական արմատներ: Ֆուտբոլիստի մայրը հայ է, իսկ ազգանունը՝ Ռեհանյան: