Ռաֆայել Վարանը մոտ է Իտալիա տեղափոխվելուն

Ֆրանսիայի հավաքականում աշխարհի չեմպիոն Ռաֆայել Վարանը «Կոմոյի» հետ պայմանագիր կնքելուց մեկ քայլ է հեռու։

Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 31-ամյա պաշտպանն ընդունել է իտալական ակումբի առաջարկը, որի գլխավոր մարզիչն է Սեսկ Ֆաբրեգասը, և գործարքը պաշտոնապես կավարտվի շուտով։

Հիշեցնենք, որ Վարանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել է ամռանը, և նա դարձել է ազատ գործակալ։