Պաշտոնական․ Ջոշուա Զիրկզեն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմը համալրել է «Բոլոնիայի» և Հոլանդիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Ջոշուա Զիրկզեն։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2029 թվականը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը։

Ըստ ԶԼՄ-ների՝ տրանսֆերը «կարմիր սատանաներին» արժեցել է 42,5 միլիոն եվրո, որը կվճարվի երեք տարվա ընթացքում:

2023/24 մրցաշրջանում Զիրկզեն 37 խաղում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

2017 թվականին Զիրկզեն հանդես է եկել «Բավարիայի» կազմում։ Նա մյունխենցիների հիմնական կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։