«Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Միլանցիները մտադիր են ձեռք բերել նաև Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային։
Անցած մրցաշրջանում Ֆուլկրուգն անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։