«Բարսելոնան» շարունակում է աշխատել Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի տրանսֆերի վրա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ռուդի Գալետտին։
Ըստ աղբյուրի՝ 22-ամյա ֆուտբոլիստն ինքը պատրաստ է համալրել «Բարսելոնայի» շարքերը։ Ուիլյամսն ակնկալում է հինգ տարվա պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ՝ տարեկան 9-10 միլիոն եվրո աշխատավարձով։
Նախորդ մրցաշրջանում Նիկոն թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։