«Միլանը» համաձայնության է եկել Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ

Իտալական «Միլանը» համաձայնության է եկել Սերբիայի հավաքականի և ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» կենտրոնական պաշտպան Ստրահինյա Պավլովիչի հետ, հայտնում է Նիկոլո Շիրան։

Կողմերը պայմանավորվել են հնգամյա պայմանագրի շուրջ՝ մրցաշրջանում 1,8 միլիոն եվրո աշխատավարձով։

Այժմ «Միլանը» նախատեսում է ուղիղ բանակցել ակումբի հետ։ Ավստրիացիները ցանկանում են ֆուտբոլիստի համար ստանալ 25-30 մլն եվրո։

Պավլովիչը «ՌԲ Զալցբուրգում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում: Նա նաև երեք ամբողջական հանդիպում է անցկացրել Սերբիայի հավաքականի կազմում EURO-2024-ում։

Transfermarkt վերլուծական պորտալը 23-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։