Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Ամերիկայի գավաթի եզրափակչում Կոլումբիայի հետ հանդիպման նախօրեին խոսել է իր առողջական վիճակի մասին։
Վնասվածքի պատճառով 37-ամյա արգենտինացին ստիպված է եղել բաց թողնել խմբային փուլի 3-րդ տուրի Պերուի հետ խաղը (2։0)։
«Ֆիզիկապես ինձ շատ լավ էի զգում Կանադայի դեմ խաղում։ Չիլիի դեմ խաղում ես մկանների հետ կապված խնդիր ունեի և այլեւս չէի կարողանում հարմարավետ խաղալ։ Դա դանդաղեցրեց ինձ։
Էկվադորի հետ խաղին ժամանակին ապաքինվեցի։ Ամեն ինչ լավ էր, բայց իմ գլխում այնպիսի զգացողություն կար, որ ինչ-որ բան այն չէ։ Իսկ վերջին խաղում Կանադայի հետ ես այլևս չէի վախենում, ինձ լավ էի զգում, և եզրափակչի համար ամեն ինչ ավելի լավ կլինի»,- ասել է Մեսսին DirecTV Sports-ին տված հարցազրույցում։