Լիոնել Մեսսին COPA AMERICA-ի եզրափակչի հետ կապված ցանկություն ունի

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ցանկանում է, որ իր խաղընկեր Անխել դի Մարիան գոլ խփի Ամերիկայի 2024 թվականի գավաթի եզրափակչում՝ Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում։

«Ո՞վ գիտի, գուցե եզրափակչում նա ևս մեկ գոլ խփի, ինչպես արեց բոլոր նախորդ հանդիպումներում, որոնց մասնակցել էր։ Դա անհավանական կլինի: Մենք նրան միշտ ասում ենք, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա նա մնա թիմում։ Այդուհանդերձ, Fideo-ն (Դի Մարիայի մականունը թիմում) որոշում է կայացրել, և ոչինչ չի կարող փոխել այն»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Անխել դի Մարիան ավելի վաղ հայտարարել էր Արգենտինայի հավաքականից հեռանալու իր պլանների մասին։