Իսպանացի վինգեր Լամին Յամալը Եվրոպայի 2024 թվականի առաջնության 7 կարևոր վիճակագրական ցուցանիշներից 4-ով գերազանցում է անգլիացի վինգեր Բուկայո Սակային, հայտնում է WhoScored-ը։
Աղբյուրի համաձայն՝ 17-ամյա ֆուտբոլիստը 90 րոպեի ընթացքում ավելի շատ հարվածներ է կատարել մրցակցի դարպասին՝ 3 ընդդեմ 1,3-ի: Յամալն ավելի շատ սրող փոխանցումներ է կատարել 90 րոպեում` 3,4 ընդդեմ 1-ի: Իսպանացի եզրայինն ավելի շատ դրիբլինգի փորձեր է կատարել (90 րոպեում)` 2,6 ընդդեմ 2,3-ի: Այնուամենայնիվ, Սական ավելի հաջողակ է եղել դրանում՝ 53,5%՝ Յամալի 38,7%-ի դիմաց։
Բացի այդ, Յամալը երեք գոլային փոխանցում է կատարել մրցաշարում, իսկ Սական ոչ մի գոլային փոխանցում չի կատարել։
Յամալն ու Սական նույնքան հանդիպում են անցկացրել մրցաշարում (6-ական): Երկու ֆուտբոլիստներն էլ մեկական գոլ են խփել: