Խուլիան Ալվարեսին ցանկանում է գնել եվրոպական գրանդը

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է հանդիպել Խուլիան Ալվարեսի հետ՝ թիմի հետ նրա ապագան քննարկելու համար, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ առկա տեղեկությունների՝ «Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ վաճառել Խուլիան Ալվարեսին, մինչդեռ 24-ամյա հարձակվողը դժգոհ է իր խաղաժամանակից և ցանկանում է հեռանալ ակումբից։ Նշվում է, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, սակայն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է պահել ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ԱՊԼ-ում Ալվարեսը անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։