Ջոշուա Զիրկզե․ «Ինձ համար պատիվ է միանալ նման խորհրդանշական ակումբի»

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ջոշուա Զիրկզեն կիսվել է անգլիական ակումբ տեղափոխվելու տպավորություններով։

Հոլանդիայի հավաքականի 23-ամյա հարձակվողին գնել են «Բոլոնիայից»։

«Խոսելով մարզչի և ակումբի ղեկավարության հետ՝ ես հասկացա, թե որքան հետաքրքիր է լինելու իմ ապագան, և ես անհամբեր սպասում եմ, թե երբ իմ դերը կունենամ «Մանչեսթեր Յունայթեդի» հաջողություններում:

Ես այն մարդն եմ, ով միշտ իրեն տալիս է հանուն հաղթանակի։ Ես պատրաստ եմ հաջորդ մարտահրավերին` կարիերաս հաջորդ մակարդակ բարձրացնելու և ավելի շատ գավաթներ նվաճելու համար:

Ինձ համար պատիվ է միանալ նման խորհրդանշական ակումբին: Հիմա ես պետք է կարճ դադար վերցնեմ ազգային հավաքականում խաղալուց հետո, բայց ես պատրաստ կվերադառնամ անմիջապես ներդրում ունենալու համար», – Զիրկզե խոսքերն է մեջբերում ակումբի կայքը։