Խեսուս Նավաս․ «Ես չորս կամ հինգ տարի է, ինչ խաղում եմ ազդրի վնասվածքով»

Իսպանիայի հավաքականի պաշտպան Խեսուս Նավասը խոստովանել է, որ վերջին տարիներին խաղում է ազդրի վնասվածքով։

«Ես չորս կամ հինգ տարի է, ինչ խաղում եմ ազդրի վնասվածքով։ Բայց այն էմոցիաները, որոնք ես ապրում եմ «Սևիլիայի» և Իսպանիայի հավաքականի խաղերում, ինձ համար կարևոր են»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հուլիսի 14-ին Իսպանիան EURO-2024-ի եզրափակչում կմրցի Անգլիայի հետ։