Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է Իսպանիայի հետ EURO-2024-ի եզրափակչի մասին։
«Մենք հիշում ենք նախորդ եզրափակիչը, մենք հիշում ենք, թե որքան դժվար էր մեզ համար, և մենք չենք ուզում կրկնվի դա։
Երբ երազանքիցդ մեկ քայլ ես հեռու, պարտվելը կրկնակի տհաճ է։ Այդ գավաթը մեզ համար ամեն ինչ կլիներ։ Առանց չափազանցության։ Ձեր թիմի հետ խոշոր մրցաշարերում հաղթելը ցանկացած ֆուտբոլիստի կարիերայի գագաթնակետն է», – Քեյնի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։