Գավին ներկա կգտնվի Իսպանիա – Անգլիա խաղին

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, ով նախորդ աշնանը լուրջ վնասվածք էր ստացել, ներկա կլինի EURO-2024-ի եզրափակիչին, որում իր ազգային հավաքականը կհանդիպի Անգլիայի հետ։

Ինչպես հայտնում է Marca-ն, ֆուտբոլիստը Բեռլին կուղևորվի այսօր երեկոյան։

Հիշեցնենք, որ Գավին նոյեմբերին EURO-2024-ի ընտրական փուլի Վրաստանի հետ հանդիպման ժամանակ (3:1) պատռել էր ծնկի խաչաձեւ կապանները: