Իսպանական Marca պարբերականը կազմել է EURO-2024-ի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել են մրցաշարում սպասելիքները չարդարացրած ֆուտբոլիստներ։
Դարպասապահ՝ Դոմինիկ Լիվակովիչ (Խորվաթիա)։
Պաշտպաններ՝ Ալեքսանդր Զինչենկո (Ուկրաինա), Անդրես Քրիստենսեն (Դանիա), Ջանլուկա Մանչինի և Ջովանի Դի Լորենցո (երկուսն էլ՝ Իտալիա)։
Կիսապաշտպաններ՝ Դոմինիկ Շոբոսլայ (Հունգարիա), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ (Սերբիա) և Ջոն Մակգին (Շոտլանդիա)։
Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Դուշան Վլահովիչ (Սերբիա) և Ռոմելու Լուկակու (Բելգիա)։
Հիշեցնենք, որ 39-ամյա Ռոնալդուն Եվրոպայի առաջնությունում անցկացրած 5 խաղում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։