Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն EURO-2024-ի եզրափակչի Անգլիայի հետ հանդիպման նախօրեին խոսել է Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնի «անեծքի» մասին, ով իր կարիերայում ոչ մի թիմային տիտղոս չի նվաճել։
«Ուզու՞մ եմ երկարացնել Քեյնի անեծքը․ Շատ։ Եզրափակչում հեթ-տրիկի հեղինակ դառնալը երազանք կլիներ, և, իհարկե, այն նույնպես հաղթելը»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում Telegraph-ը։
Իսպանիա – Անգլիա հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Բեռլինում և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։00-ին։