Հունիսի 14-ի գիշերը Ուրուգվայի հավաքականը 2024 թվականի Ամերիկայի գավաթի 3-րդ տեղի համար խաղում հաղթեց Կանադային։
Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին ուրուգվայցիները՝ 4։3։
Սա Ուրուգվայի 10-րդ բրոնզե մեդալն է այս մրցաշարում։ Այս ցուցանիշը ռեկորդային է։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Պերուն է՝ 8։ Երրորդ տեղը կիսում են բրազիլացիներն ու պարագվայցիները՝ 7-ական բրոնզ։
Կանադան առաջին անգամ հայտնվեց լավագույն քառյակում։