«Չելսին» մերժել է Կեպա Արիսաբալագային վաճառելու առաջին առաջարկը

«Չելսին» մերժել է «Ալ-Իթթիհադի» նախնական առաջարկը դարպասապահ Կեպա Արիսաբալագայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» մերժել է 29-ամյա իսպանացու տրանսֆերի վերաբերյալ «Ալ-Իթթիհադի» առաջին առաջարկը։ Նշվում է, որ «Չելսին» շարունակում է բանակցություններ վարել սաուդցիների և այլ հավակնորդների հետ՝ Կեպային գնելու շուրջ։

Հիշեցնենք, որ 29-ամյա խաղացողը, ում պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ռեալում», բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 խաղի, որոնցում բաց է թողել 18 գոլ և անառիկ պահել դարպասը 9 անգամ։