Անտոնիո Ռյուդիգերով հետաքրքրված են սաուդյան ակումբները:
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը մի քանի շատ շահավետ առաջարկ է ստացել Մերձավոր Արևելքի առաջնությունից, հաղորդում է Sky Sport-ը։ «Ալ -Նասրն» ու «Ալ-Հիլալը» պատրաստ են նրան դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը:
Գերմանացին դեռ մտադիր չէ հեռանալ մադրիդյան ակումբից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Ռյուդիգերը անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 դեղին քարտի հեղինակ։