«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բացատրել է, թե ինչ է ակնկալում գալիք 2024/25 մրցաշրջանից։ Նա նշել է, որ թիմը պատրաստ է շտկել այն իրավիճակը, որում հայտնվել է վերջին մրցաշրջանում։
«Նախորդ մրցաշրջանում «Ինտերից» տարբերությունը 41 միավոր էր, Չեմպիոնների Լիգայի գոտուց՝ 15 միավոր։ Սրանք ընդամենը փաստեր են։ Մենք դեռ չգիտենք, թե ինչպես կդասավորվի մեզ մոտ տրանսֆերային պատուհանը։ Ես պատրաստ եմ ընդունել այս մարտահրավերը»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Ակումբը Կոնտեի հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարեց հունիսի 5-ին։ Համաձայնագիրը նախատեսված է երեք տարով։