Իսպանիայի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան EURO-2024-ի եզրափակչից հետո պայմանագիր կկնքի «Միլանի» հետ։
Սոցցանցերում լրագրող և ինսայդեր Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ Մորատան արդեն համաձայնության է եկել «Միլանի» հետ։
Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։ Գործարքը կավարտվի առաջիկա օրերին՝ Եվրոպայի առաջնության եզրափակչից հետո։