Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է եզրային հարձակվող Լամին Յամալին իր աջակցության մասին։
«Ինչպե՞ս փորձեցիր աջակցել 17-ամյա Յամալին․ Սիրով։ Վստահություն ցույց տալով նրա հանդեպ: Այստեղ խաղացողներից շատերը միասին են խաղում ամիսներ շարունակ, և մենք անընդհատ ասում ենք նրան. «Մենք հաղթելու ենք EURO-ն»։
Մենք խրախուսում ենք նրան մտածել մանրամասների մասին, թե ինչպես կարող է օգնել մեզ հասնել դրան: Մենք փորձում ենք պաշտպանել նրան մանրուքներում, քանի որ նա ֆուտբոլիստ է, ով տարբերվում է գրեթե բոլորից:
Բայց ես կարծում եմ, որ նույնը կարելի է ասել Դանի Օլմոյի և Ուիլյամսի մասին։ Կարծում եմ, որ նրանք բոլորն էլ առանձնահատուկ են։
Իսկ հիմա մենք ընդամենը մեկ քայլ ենք հեռու նորից պատմություն կերտելուց, բայց պետք է շատ ջանք գործադրենք, քանի որ հեշտ չի լինելու»,- Մորատայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։