«Լեսթերի» կիսապաշտպան Վիլֆրեդ Նդիդին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։
27-ամյա նիգերիացու նոր պայմանագիրն «աղվեսների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Նդիդին «Լեսթերում» հանդես է գալիս 2017 թվականի հունվարից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։