ՈւԵՖԱ-ն փոխել է Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուի չափանիշները, հայտնում է Mirror-ը։
Նշվում է, որ այժմ մրցանակը կշնորհվի բոլոր խաղացողներին, ովքեր առաջատար են խփած գոլերով։
Եթե նախկինում լավագույն ռմբարկուն որոշվում էր լրացուցիչ ցուցանիշներով խփած գոլերի հավասարության դեպքում, ապա այժմ մրցանակը կտրվի բոլոր խաղացողներին:
Այս պահին մրցանակին հավակնում են 3-ական գոլ խփած 6 խաղացողներ՝ Դանի Օլմոն, Հարի Քեյնը, Ժորժ Միկաուտաձեն, Կոդի Գակպոն, Ջամալ Մուսիալան, Իվան Շրանցը։
Մրցանակը միայնակ նվաճելու իրական հնարավորություններ ունեն Քեյնը (Անգլիա) և Օլմոն (Իսպանիա), ովքեր միմյանց հետ կհանդիպեն հուլիսի 14-ին եզրափակիչում։