Իտալական ակումբը գնեց Իտալիայի հավաքականի պաշտպանին

«Նապոլին» հայտարարել է «Տորինոյի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոյի հետ պայմանագիր կնքելու մասին։

Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt պորտալի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի համար «Նապոլին» վճարել է 35 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի պայմանագիրն «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը:

2023/24 մրցաշրջանում Բուոնջորնոն Ա Սերիայի 29 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։