Պեպե Ռեյնան կվերադառնա Ա Սերիա

Իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան կվերադառնա Ա Սերիա 41-ամյա վետերանը, ով պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հեռացավ «Վիլյառեալից», կմիանա «Կոմոին» ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Պեպեն «Կոմոյի» հետ մեկ տարվա պայմանագիր կկնքի։

Ռեյնան նախկինում հանդես է եկել Իտալիայի առաջնությունում՝ «Նապոլիի», «Միլանի» և «Լացիոյի» կազմում։ Նա հանդես է եկել Իսպանիայի հավաքականում, որի հետ դարձել է Աշխարհի չեմպիոն և երկու անգամ Եվրոպայի չեմպիոն։

2023/24 մրցաշրջանի ավարտին «Կոմոն» նվաճեց իտալական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր։