«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Իսպանացի մասնագետը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը անգլիական թիմի հետ։
Ինչպես հայտնում է The Real Tolmie’s Hairdoo-ը՝ նախնական բանակցությունները շատ դրական են ստացվել։ Նշվում է, որ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը շատ է դուր եկել Գվարդիոլայի ընտանիքի անդամներին, և դա կարևոր կետ է մասնագետի համար։
Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թվականի ամառվանից։