Պատրիս Էվրան դատապարտվել է 12 ամսվա ազատազրկման

Ֆրանսիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան դատապարտվել է 12 ամսվա ազատազրկման՝ երկու տարով պայմանականորեն, հայտնում է Le Parisien-ը։

Նանտերի դատարանը Էվրեին դատապարտեց 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընտանիքին անապահով թողնելու համար:

Անգլիայի հնգակի չեմպիոնը պետք է 969 հազար եվրո վճարի որպես երեխայի աջակցություն։ 43-ամյա Էվրան չի ապրում կնոջ՝ Սանդրայի հետ, ով նրան երկու երեխա է պարգևել։

Էվրան, ով իր կնոջը պետք է վճարի նաև 4 հազար եվրո բարոյական վնասի փոխհատուցում և 2 հազար դատական ​​ծախսեր, բողոք է ներկայացրել դատարանի որոշման դեմ։

Էվրայի փաստաբանի խոսքով՝ նախկին ֆուտբոլիստն ընտանիքին տրամադրել է բնակարան և տուն՝ լողավազանով։ Պատրիսը նաև իբր իր կնոջը պարտք է տվել գրեթե 2 միլիոն եվրո, որը նա հրաժարվում է վերադարձնել։