«Ասթոն Վիլայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Օլի Ուոթկինսը Եվրոպայի առաջնության եզրափակչում Իսպանիայի հետ խաղի նախօրեին արձագանքել է բրիտանացի թագավոր Չարլզ III-ի խոսքերին, ով անգլիացիներին կոչ է արել հաղթել «մինչև վերջին րոպեն պետք չէ խաղալ: Հրաշք գոլեր կամ սթրեսային դրամա 11 մետրանոցում մեզ հարկավոր չեն»։
«Վերջում խփած գոլերը խաղն ավելի հետաքրքիր են դարձնում, բայց անձամբ ես կասեի, որ մեզ չի հետաքրքրում, թե ինչպես հաղթեցինք կամ գոլ խփեցինք», – Ուոթկինսի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: