Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը կարիերան կշարունակի հունգարական «Դեբրեցեն» ակումբում, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել հունգարական թիմի հետ, որի կազմում հանդես կգա վարձավճարով։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Շաղոյանը «Արարատ-Արմենիայի» հետ նվաճեց Հայաստանի գավաթը։