Մուրատ Յակինը կշարունակի աշխատել Շվեյցարիայի հավաքականում

Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, որ Մուրատ Յակինը կշարունակի աշխատել Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։

49-ամյա մասնագետն ու նրա օգնական Ջորջիո Կոնտինին երկարաձգել են պայմանագրերը։

EURO-2024-ում Շվեյցարիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոցներով պարտվեց Անգլիային։

Յակինը Շվեյցարիան գլխավորում է 2021 թվականի օգոստոսից։ Նրա գլխավորությամբ թիմը դուրս եկավ նաև Աշխարհի 2022 թվականի առաջնության փլեյ-օֆֆ։