«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է լոնդոնյան ակումբի տրանսֆերային պատուհանի մասին։
«Շուկայական գործընթացը դանդաղել է։ Կարծում եմ, որ նոր կանոնները նշանակում են, որ ակումբները սկսել են ավելի դանդաղ վարել իրենց բիզնեսը, և ամեն ինչ մի փոքր դժվարացել է։
Մենք արդեն հարմարվել ենք դրան, բայց դեռ ցանկանում ենք ավելի մրցունակ լինել, ցանկանում ենք բարելավել կազմը բոլոր դիրքերում, որտեղ կարող ենք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։