Մարկ Կուկուրելյա․ «Լավ կլինի, եթե նա չխաղա ու մնա պահեստայինների նստարանին»

Հուլիսի 14-ին Բեռլինում կկայանա EURO-2024-ի եզրափակիչ հանդիպումը Իսպանիայի և Անգլիայի հավաքականների միջև։ Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյան հույս է հայտնել, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը թույլ չի տա խաղալ Կուկյուրելյայի «Չելսիի» թիմակից Քոլ Պալմերին։

Պալմերը դեռևս ոչ մի ելույթ չի ունեցել Անգլիայի մեկնարկային կազմում EURO-2024-ում, բայց չորս անգամ փոխարինման է դուրս եկել, իսկ կիսաեզրափակչում Օլի Ուոթկինսին տված նրա գոլային փոխանցումն ապահովեց թիմի հաղթանակը Նիդեռլանդների նկատմամբ:

«Ես խոսեցի նրա (Պալմերի) հետ, բայց դա ավելի քան մեկ շաբաթ առաջ էր: Մենք որոշ ժամանակ զրուցել ենք մրցաշարի ավելի վաղ փուլերում։ Ինձ համար շատ ավելի լավ կլինի, եթե նա չխաղա ու մնա պահեստայինների նստարանին»,- Կուկուրելյայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։