Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելլան արտասովոր խոստում է տվել, եթե ազգային թիմը հաղթի Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչում, որտեղ իսպանացիները կխաղան Անգլիայի հետ։ Խաղը կկայանա վաղը՝ հուլիսի 14-ին։
«Մազերս կարմիր կներկեմ։ Ես դա կանեմ, եթե հաղթենք: Կարմիր մազերով չեմ կարողանա եզրափակչում խաղալ, ուստի ավելի վաղ չէի ներկել։
Ես պետք է դա անեմ, բայց ես պետք է դա անեմ այնպես, որ մազերը չնմանվեն փոքրիկ ջրահարսի: Ինչ-որ բան կմտածեմ»,- Կուկուրելյայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։