Լուիս դե լա Ֆուենտե. « Եզրափակչում խաղալն արդեն իսկ հաջողություն է»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն EURO-2024-ի եզրափակչի Անգլիայի հետ հանդիպման նախօրեին մեկնաբանել է Լուիս Արագոնեսի հայտնի արտահայտությունը, ով «Կարմիր ֆուրիային» հաղթանակ բերեց Եվրոպայի 2008 թվականի առաջնությունում։

«EURO-2008-ի եզրափակչից առաջ Արագոնեսն ասաց իր խաղացողներին. «Ոչ ոք չի հիշում նրանց, ովքեր զբաղեցրել են երկրորդ տեղը։

Այստեղ ես այնքան էլ համաձայն չեմ նրա հետ։ Եզրափակչում խաղալն արդեն իսկ հաջողություն է։ Շատ թիմերից միայն երկուսն են հասնում եզրափակիչ: Այն, որ դու հասար եզրափակիչ և խաղացիր քո չափ ուժեղ մրցակցի դեմ, արժանի է ճանաչման»։