Լորան Բլանը գլխավորեց սաուդյան թիմը

«Ալ-Իթթիհադը» հայտարարել է թիմի նոր գլխավոր մարզիչ Լորան Բլանին նշանակելու մասին։

Ըստ լրատվամիջոցների՝ ֆրանսիացի մասնագետի պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Բլանի վերջին աշխատանքը եղել է «Լիոնում», որը նա գլխավորել է 2022/23 մրցաշրջանում։