Լամին Յամալը նշել է, թե որ ընտրանին կհաղթի COPA AMERICA-ում

Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը պատմել է, թե ինչպես կցանկանար, որ ավարտվեին COPA AMERICA-ի և EURO-2024-ի եզրափակիչները։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակչում Անգլիան կխաղա Իսպանիայի հետ, իսկ Արգենտինան կհանդիպի Կոլումբիային։

«Հուսով եմ՝ Մեսսին Արգենտինայի հետ կնվաճի գավաթը, իսկ մենք կհաղթենք EURO-ն, և ես կկարողանամ նրա դեմ խաղալ Ֆինալիսիմայում»,- Յամալի խոսքերն է մեջբերում RAC1-ը։